A
A
ՀԱՅԵՐԸ ԿՊԱՐԵՆ ԿՈՒԲԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանցի հայտնի բալետմեյստեր Վիլեն Գալստյանը գլխավորելու է ռուսական պարախումբ: Ըստ «Երկրամաս» թերթի` խումբը կոչվելու է «Կուբանի երիտասարդ բալետ»: Խմբում ընդգրկված են ինչպես կրասնոդարցի, այնպես էլ հայ պարողներ:
Հիշեցնենք, որ Վիլեն Գալստյանը տնօրինում է Երեւանի պարարվեստի ուսումնարանը: Խմբի պարացանկում արդեն իսկ ներառված են դիվերտիսմենտներ տարբեր բալետներից, ինչպես նաեւ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետից: