Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակ «Ավրորայի» հերոսին

Հասարակություն
adea

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը հայտարարում են շարադրությունների համատեղ մրցույթ՝ «Նամակ Ավրորայի հերոսին»: Մրցույթի մասնակիցները պետք է նամակ-շարադրություն գրեն 2016 թ. «Ավրորայի» չորս հավակնորդներից մեկին՝ Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային, Սայիդա Ղուլամ Ֆաթիմային կամ Բերնարդ Կինվիին: Մասնակիցների պատմությունները ներկայացված են հետեւյալ հղումներով. Մարգարիտ Բարանկիցե Սայիդա Ղուլամ Ֆաթիմա Թոմ Քաթինա Բերնարդ Կինվի   Մրցույթին կարող են մասնակցել 16-40 տարեկան անձինք՝ անկախ քաղաքացիությունից: Շարադրության առավելագույն ծավալն է 600 բառ: Այդ ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի: Շարադրություններն ընդունվում են հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Մրցույթը մեկնարկում է 2017 թ. հունվարի 10-ին եւ ավարտվում է հունվարի 25-ին, ժամը 18:00-ին: Մրցույթի հաղթողների համար նախատեսված են դրամական մրցանակներ՝ 1 մլն դրամ (1-ին տեղի համար), 500 հազար դրամ (2-րդ տեղի համար) եւ 300 հազար դրամ (3-րդ տեղի համար): Հաղթողների անունները կհայտարարվեն փետրվարի 1-ին: Հաղթողին կընտրի մրցույթի հանձնաժողովը, կազմված «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության եւ Մեդիամաքսի ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նախագահն է արձակագիր Նարինե Աբգարյանը: Հանձնաժողովը իրեն իրավունք է վերապահում որոշում կայացնել լրացուցիչ մրցանակ/մրցանակներ շնորհելու մասին՝ հանդես գալով լրացուցիչ հայտարարությամբ: Մասնակիցները երաշխավորում են, որ հանդիսանում են ներկայացված շարադրությունների իրական հեղինակները: Հեղինակային իրավունքի խախտման դեպքում մասնակիցը որակազրկվելու է: Բոլոր շարադրությունները հրապարակվելու են Mediamax.am կայքի հատուկ բաժնում, բացառությամբ՝ - աշխատանքների, որոնք չեն համապատասխանի նշված թեմաներին, - աշխատանքների, որոնք պարունակում են վիրավորանքներ կամ այլ՝ ՀՀ օրենսդրությանը հակասող արտահայտություններ: Մրցույթի ընթացքին հետեւելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Facebook-ում Մեդիամաքսի էջին. https://www.facebook.com/Mediamax.am: Շարադրությունները պետք է ուղարկել [email protected] հասցեին, որպես subject նշելով «Նամակ Ավրորայի հերոսին»: Շարադրության հետ պետք է ուղարկել մասնակցի անձնագրի պատճեն, լուսանկարը (կայքում շարադրության հետ հրապարակելու համար) եւ կոնտակտային տվյալներ: Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ կոնտակտային տվյալների ներկայացված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:   «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին: