Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

27 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը բավականին հյուծվել է (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-1

«100- ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված եւ արդեն 27  օր հացադուլի մեջ գտնվող  Ներսես Պողոսյանի առողջական վիճակը  գնալով վատթարանում է: « Ինքը բավականին հյուծված էր, հնարավոր չէր երկար զրուցել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը: Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  նրան տեսակցած պաշտպանը խորհուրդ է տվել դադարեցնել հացադուլը, սակայն ապարդյուն: «Իմ պաշտպանյալը չի համաձայնում եւ հաստատակամ է, իր ծայրահեղ քայլի մեջ եւ առաջիկա օրերին ինքն իսկապես ջրադուլ կսկսի»: Արդեն 7 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը՝ կիրառելով ստորագրություն կամ գրավ: Նա  մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար: «Քննչական մարմինը որոշում կայացրեց , որի մեջ հստակ սեւով սպիտակի վրա գրեց, որ Ներսես Պողոսյանը չի անդամակցել որեւէ խմբի, հրաժարվել է հանցանք կատարելուց: Նման պայմաններում մեղադրանք են առաջադրել կազմակերպված խմբի կազմում լինելու մեջ:  Այսինքն չի անդամակցել, բայց կազմակերպված խմբի կազմում հանցանք է գործել: Վարույթն իրականացնող մարմինը կարող է ինքնուրույն որոշում կայացնել եւ խնդիրը կլուծվեր»,- ավելացրեց Արայիկ Պապիկյանը: Առողջական վիճակով պայմանավորված  պաշտպանն այսօր  Ներսես Պողոսյանի հետ չի կարողացել գործի հետ կապված հարցեր քննարկել, փոխարենը մի քանի հարց է քննարկել իր մյուս պաշտպանյալի՝   «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հետ.  «Քրեական գործում բավականին անճշտություններ եւ հակասություններ կան, բավականին շատ հակասություններ կան»: Գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպաններին մինչեւ փետրվար ամիսը ժամանակ է տրվել: