Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը չպետք է իր գործողություններով նմանվի հակառակորդին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-2

Հայկական կողմը չպետք է իր գործողություններով նմանվի հակառակորդին և պետք է արտահանձնի դիվերսանտի մարմինը, որը մնացել է դեկտեմբերի 29-ի Չինարիի դեպքերից հետո։ Ազատամարտիկ Վովա Վարդանովը այս դեպքում միանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ աճյունները վերադարձնելու կոչին, ինչն իրականացնելու համար քայլեր է ձեռնարկում նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն. « Իմ կարծիքով սխալ կլինի եթե մենք մի տեղ դնենք թուրքի լեշն ու ասենք եկեք տարեք ու խփենք- կոտրենք, մի կաթիլ մեղրի պատմություն սարքել ու ակտիվացնել ռազմական գործողությունները սխալ կլինի»։ Տարեվերջին հակառակորդի սադրանքի հետեւանքով զոհվեց երեք հայ զինծառայող։ Ըստ Հայաստանի պետական գերատեսչության՝ չեզոքացվել է ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ։ Նույնիսկ եթե հակառակորդի կորուստներն ավելի շատ են, այդ ոչնչով չի կարող մեղմացնել կորստի ցավը։ Իրենք արդեն 9 միլիոն 400 հազար են գրանցվում, իսկ մենք 3 միլիոնից քիչ ենք, իրենց համար տարբերություն չկա 1000 զոհ կտա, թե 10. 000 զոհ կտա,- ասում է ազատամարտիկը։ Վովա Վարդանովը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարգավորվի Մինսկի խմբի ջանքերի արդյունքում։ Մանավանդ, երբ բանակցությունների սեղանին կա տարածքներ հանձնելու առաջարկը. «ով որ հող հանձնելու հարց ա բարձրացնում, նա, եթե հանցավոր չէ, ապա գոնե վատ է ու իր ուղեղի հետ ընկերություն չի անում»։ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն այսօր արձագանքել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ «Երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել»,- շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։ Ի դեպ, չնայած Մինսկի խումբը կոչ է արել վերադարձնել աճյունները, հայկական կողմը վստահեցնում է՝ միայն մեկ դիվերսանտի մարմին է իրենց մոտ։ Իսկ ադրբեջանցիների մոտ հայ զինծառայողի մարմին, բարեբախտաբար, չկա։