Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾՈՎԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ

Մշակույթ

Գյումրու միջազգային բիենալեի միջոցառումների փուլերից մեկը անց է կացվելու Երեւանում: Նոյեմբերի 2-ին Գեւորգյան ցուցասրահում բացվելու է «Անսահման կապույտ»խորագրով ցուցահանդես: «Անսահման կապույտ»-ը ներկայացնում է «ծովային երազանքները» 4 քաղաքներում Գյումրի, Երեւան, Փարիզ եւ Լիոն: Ցուցահանդեսին , որը Գյումրու 5-րդ Բիենալեի շարունակությունն է, մասնակցում են 7-կան արվեստագետներ Հայաստանից եւ Ֆրանսիայից:

Հիշեցնենք,ո ր այս տարվա օգոստոսին տեղի ունեցավ Գյումրու 5-րդ բիենալեն, որին մասնակցեցին մոտ 100 արվեստագետներ` 20 երկրներից, ներառյալ Հայաստանը: Արվեստագետները ներկայացրեցին աշխատանքներ »Ծով, երազանքներ եւ պատրանքներ« թեմայի շուրջ: Գյումրիում Բիենալեի բացումից առաջ Սեւանի ափին տեղի ունեցավ մեկշաբաթյա համատեղ ստեղծագործական աշխատանք: Իրար «բախվեցին» հայաստանցի եւ ծովային երկրներից ժամանած արվեստագետների ընկալումները Ծովի վերաբերյալ: Սեւանա լճի ափին, որը լեռնոտ Հայաստանում ընկալվում է որպես ծով, արվեստագետների իրականացրած ստեղծագործությունները ցուցադրվեցին Բիենալեում:

Ի դեպ, ծովային «բանավեճը» Երեւանից տեղափոխվելու է Փարիզ, ապա Լիոն: