Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gevorg-saf-1

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝  Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի համար Դատարանը վճռեց Գևորգ  Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով: Այսինքն՝  նա մեղավոր ճանաչվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Պատիժը պետք է կրի ՀՀ Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի կրման սկիզբն հաշվելով 2016թ.-ի հունվարի 1-ից: Խափանման միջոց կալանավորումը մնաց  անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում: