A
A
«Սև հունվար». ադրբեջանական հաքերներն ակտիվացել են
Այսօր-վաղը պետք է զգուշավոր լինել․ ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից են. զգուշացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հունվարի 20-ին ադրբեջանական հաքերները նշում են «Սեւ հունվարը». «Այս տարի միայն կայքերը չեն, որ հարձակման են ենթարկվում։ Սոցցանցերի օգտվողներն էլ են։ Այնպես որ, ամեն մի հղումի մի կտացրեք, եթե ձեր գաղտնաբառը ուրիշ ինչ-որ մի տեղ կրկնվում է, փոխեք անպայման»։ Հարձակումները կարող են շարունակվել մինչև փետրվարի վերջ։