Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՊՈՒՅՏ ԵՐԱԶՆԵՐ

Մշակույթ

Գյումրիի, Երեւանի, Փարիզի եւ Լիոնի 15 արվեստագետներ այսօր ներակայացնում էին իրենց «ծովային երազանքները»:

Այսօր Գեւորգյան ցուցասրահում բացվեց «Անսահման կապույտ» ծովային մոտիվներով ցուցահանդեսը, որը անցկացվում է Հայասանում Ֆրանսիայի օրերի շրջանակերում:

Ըստ համադրող Սյուզի Սահակյանի` այս ցուցահանդեսը երկխոսություն է հայ եւ ֆրանսիացի արվեստագետների միջեւ: Ցուցահանդեսը իր տեսակի մեջ տարբեր է` ոճային առումով ավելի ազատ է, լուսանկարներում ներկայացված են ծով , երազանքներ, լողացող մարդիկ , ջրահարսեր:

Մասնակիցներից Արփինե Թոքմաջյանը իր աշխատանքը անվանել էր « Ծովային պատմությունների խառը տեխնիկա» եւ ներկայացրել էր յուրահատուկ կերպով : Նա վերցրել էր խխունջը եւ դարձրել այն «ռադիո»` նրա միջով անցկացնելով ռադիոլար :

«Անսահման Կապույտ » ցուցահանդեսը պատրաստվում է 2007թ. մարտ ամսին ճամփորդել դեպի Փարիզ ` « Արտկոր» ցուցասրահ, ապա Լիոն :