ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է
Աջակցիր «Ա1+»-ին«Միսս Հայաստան 2006» գեղեցկության մրցույթի հաղթող 22 - ամյա Մարինա Վարդանյանը «Միսս Եվրոպա 2006» գեղեցկության մրցույթում ընդգրկվել էր 12 լավագույն գեղեցկուհիների շարքում: «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը 33 երկրների շարքում սա համարում է «արդեն իսկ հաջողություն»:
Պարոն Արիստակեսյանը դժգոհ է, որ հայաստանյան որոշ լրավամիջոցներ չկիսեցին այս հաջողությունը` հայ գեղեցկուհու լավագույն հնգյակում չհայտնվելը մեկնաբանելով տարբեր պատճառներով: Այսօր հրավիրված ասուլիսում գեղեցկուհի Մարինա Վարդանյանը խոստովանեց, որ կցանկանար լավագույն հնգյակում ընդգրկվել, բայց դժգոհ չի նաեւ արդյունքից: Մարինան պատմում է, որ մրցույթից հետո հիմա նրան ավելի շատ են ճանաչում, փողոցում նրան տեսնելիս` ժպտում են, ինչը, իհարկե, «շատ հաճելի է»:
Մարինան ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը եւ պատրաստվում է շարունակել ուսումը ասպիրանտուրայում ` այն համատեղելով մոդելային գործունեության հետ: Մեր գեղեցկուհին դեռ առաջարկներ չի ստացել եվրոպական ներաձեւոթյան եւ մոդելային գործակալություներից, սակայն հույսով է, որ առաջարկներ դեռ կլինեն:
Լրագրողները փորձեցին «ներխուժել» գեղեցկուհու անձնական կյանքի մեջ: Մարինան միայն ասաց, որ ընկեր ունի` առանց մանրամսնության: Գեղեցկուհին վստահեցնում է, որ չի նախընտրում գեղեցիկ արտաքինով տղաների, իր համար կարեւորը ներքին գեղեցկությունն է: Ըստ նրա, կարեւորը կնոջ գեղեցկությունն է: