Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյան. Պարելուց մինչև մուննաթ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
12a89bf7777fd72d1be5f7904d826c5a

Վարչապետի պաշտոնը լքելուց 5 ամիս հետո Հովիկ Աբրահամյանը հեռանում է նաեւ Հանրապետականից: Մինչդեռ ինչքան լավ էր սկսել։ Սերժ Սարգսյանը իրավիճակ է գնահատել այս մարդուն վարչապետ նշանակելու համար, քաղաքական չորս ուժ պահանջում էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը. «Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով ՀՀԿ մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով իրոք կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը»,- ասում է Սերժ Սարգսյանը: Վարչապետ նշանակվելուց որոշ ժամանակ հետո դպրոցական երեխան նրան բանաստեղծություն է ձոնում՝ շեշտելով, որ նա հպարտ կուրծք ունի։ Մեկ ամիս հետո Հովիկ Աբրահամյանը գրեթե բոլոր խոշոր տնտեսվարողների հետ խոսում է ձեռքը սեղանին խփելով, հայտարարում հավասար հնարավորությունների մասին, Օլիգարխների ժամանակ է տալիս նոր կանոններով խաղալու համար։ Կես տարի հետո արդեն որոշ անհավատություն կա նրա հանդեպ, լրագրողները նրան տեղյակ են պահում այդ անհավատության մասին։ Իսկ հրապարակում արդեն իշխանափոխության շարժում է սկսել նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ սեւ կատու է անցել վարչապետի եւ խնամու միջեւ։ Խորհրդարանում նրա նյարդերն են փորձարկում իշխանափոխության գնացող Ծառուկյանի կուսակիցները։ «Ի՞նչ ես դու ուզում, կամ ինչ ես արել մինչեւ հիմա, որ մի հատ էլ ուզում ես»,- զայրացած ասում է հովիկ Աբրահամյանը: Դեկտեմբերին արդեն հասկանալի է, որ Աբրահամյանը դեռեւս ոչ մի հարց չի լուծել իր կազմակերպչական ունակություններով, անխուսափելիորեն թանկանում է առաջին անհրաժեշտության ամեն ինչ. «Որեւէ կոնկրետ փաստ ես դեռ չունեմ»: Վարչապետը հանդիպումներ է ունենում աշխարհի մեծերի հետ, 2015-ին սահմանին գազի գնի էժանացման շուրջ են պայմանավորվում, որից սակայն սպառողը չի շահում: Միեւնույն է՝ ամեն ինչ լավ է։ 2015-ի փետրվարին վարչապետը սուս ու փուս լսում է Սերժ Սարգսյանի հարձակումներն իր խնամու վրա, ասում են, որ ինքն անձամբ խոսում է Ծառուկյանին բամփելու մասին : Ոչ ոք սակայն չի ասի, որ այս մարդն ինքնատիրապետումը կորցնում է «Ես վարչապետ եմ, համաձա՞յն եք»: 2016-ի սեպտեմբերին ավելի քան երկու տարի պաշտոնավարելուց հետո նա այլեւս վարչապետ չէ. «Ես որոշել եմ հրաժարական տալ»,- հայտարարում է նա: Հովիկ Աբրահամյանը կտրում է Սերժ Սարգսյանի հետ կապող բոլոր թելերը: Ըստ լրատվամիջոցների, նա միանում է Գագիկ Ծառուկյանին: Խնամիությունը հիմա նաեւ քաղաքական կատեգորիա է: