Ոչ հայանպաստ դրույթը պահպանվեց. ԵԽԽՎ-ն մերժեց հայկական պատվիրակության առաջարկը. Aravot.am (տեսանյութ)
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում ձայների` 32 «կողմ», 96 «դեմ» հարաբերակցությամբ մերժվեց հայկական պատվիրակության առաջարկը վերանայել ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի 9-րդ կետը, որում ամրագրված է. ««Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում, որ մամուլի ազատության ապահովումը, ինչը սահմանված է նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, բացակայում է անդամ պետությունների այն տարածքներում, որոնք փաստացի վերահսկվում են անջատողական ռեժիմի կողմից, մասնավորապես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը, Վրաստանի Աբխազիան և Հարավային Օսեթիան, Մոլդովայի Տրանսնիստրիան: Ուստի հատուկ ուշադրություն է դարձվում այն հետաքննող լրագրողներին, որոնք հանդգնում են լույս գցել այդ բացարձակ մութ ու ոչ թափանցիկ և անօրեն տարածքների վրա»: Մինչ քվեարկությունը , զեկուցողի ելույթից հետո տեղի ունեցող քննարկման ժամանակ այս խնդրահարույց դրույթի մասին իր վրդովմունքը հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը` հռետորական հարց բարձրացնելով ինչո՞ւ է այս ձևակերպումը տեղ գտել բանաձևում: Ֆարմանյանի ելույթից հետո Արիևը արձագանքեց, թե այդ ելույթը ազգային խտրականություն է պարունակում ու նշեց, թե իր մյուս տատիկն էլ ռուս է, իսկ պապիկը հրեա, բայց, միևնույն է, ինքն իր դիրքորոշումը չի փոխում: Այնուհետև հայտարարեց, թե հայ պատվիրակը մյուս պատվիրակների վրա ճնշում է գործադրում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/01/24/848636/