Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանի քայլին ՀՀԿ-ն և սպասում  էր, և չէր սպասում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aa

«Ունենք այն, ինչ ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արտահայտվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու որոշման մասին. «Պետք է ընդունենք, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ազատ է իր քաղաքական գործունեությունը շարունակելու կամ ընդհատելու հարցում: Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշել, իր իրավունքն է: Այդ քայլը  ես կարող եմ ընդունել որպես իր իրավունքի իրացում»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ դա իր համար սպասելի չէր. «Եթե ասեմ սպասելի էր՝ ճիշտ չի լինի, բայց եթե ասեմ՝ սպասելի չէր, էլի ճիշտ չի լինի երևի»,-նշեց Մինասյանը՝ ընդգծելով, որ Հանրապետականն այսուհետ ավելի կուռ պետք է շարունակի իր գործունեությունը: Ասուլիսին ներկա՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանը, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, նշեց, որ կուսակցությունը մասնակցելու է սեփական ցուցակով, դաշինքների չի միանալու. «Մեր ցուցակում ներառելու ենք գաղափարակից, մեր արժեհամակարգը կիսող հասարակական և քաղաքական գործիչների»,-ասաց երիտասարդը՝ հավելելով, որ առանձին անհատների մասով արդեն կան որոշումներ, բայց ինքը դեռ չի կարող պաշտոնապես հայտարարել: Այվազյանը նշեց, որ իրենց ծրագրի հիմքում լինելու է Հայաստանը ԵՏՄ-ից դուրս բերելն ու Եվրամիություն ինտեգրվելը: «Հայկական Վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն էլ հավելեց, որ կուսակցությունը, ամենայն հավանականությամբ միայնակ կմասնակցի ընտրություններին: «Այս ընթացքում նույնպես հանդիպումներ լինում են, դուռը փակ չէ, բայց ամեն ինչ վերջնական պարզ կլինի առաջիկա օրերին»,-ասաց նա: