Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուն, բուք և ցածր տեսանելիություն՝ ավտոճանապարհներին

Հասարակություն
141220161

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ծովագյուղից դեպի Սևանի թունել և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ բուք է և ցածր տեսանելիություն: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն