Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելառուսը միշտ ընտրում է Ադրբեջանը. միջազգայնագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հարցազրույց
lapshin-1

Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը Մինսկի քաղաքային դատարանը կքննի արդեն վաղը՝ հունվարի 26-ին: Լապշինի շահերը կներկայացնեն ռուսաստանցի և իսրայելցի փաստաբանները: Եթե դատարանը չբավարարի Լապշինի բողոքը, ապա վերջինս կարող է դիմել Բելառուսի գերագույն դատարան: Այս մասին առավել մանրամասն զրուցելու համար « Ա1+»-ը հրավիրել է Միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանին: Այսօր հնչած հետևյալ տեսակետի հետ,  թե Մինսկի՝ Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը ցույց է տալիս, որ Բելառուսի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը ավելի կարևոր է, քան իր միջազգային հեղինակությունը, համաձայն է նաև Աննա Փամբուխչյանը: «Բելառուսը միշտ ընտրում է Ադրբեջանը», -ասում էնա: Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում