ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ԱԺ ընտրությունների օրը փոխելու հարցը (տեսանյութ)
ՀՀԿ նիստից հետո, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց լրագրողներին ՀՀԿ նոր խորհուրդ ընտրելու մասին, որին անդամակցել են 35 նոր ներկայացուցիչներ: Ընտրվել են ՀՀԿ կուսակցության նախագահի տեղակալներ: Առաջին տեղակալ է ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: ՀՀԿ կուսակցության նախագահի տեղակալներ են ընտրվել՝ Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը: Էդ. Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ համագումարը որոշել է կանոնադրական փոփոխությունների վերաբերյալ հիմնել նաև ավագների խորհուրդ, որը ղեկավարելու է Գալուստ Սահակյանը: Այսօր ընտրել են նաև ստորաբաժանումների ղեկավարներին: Երևանի Հանրապետական կառույցի ղեկավար է ընտրվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կանանց խորհրդի նախագահը Հերմինե Նաղդալյանն է, իսկ երիտթևի ղեկավար է վերընտրվել Կարեն Ավագյանը: