Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանի գործով կալանավորվածը հացադուլ եւ ջրադուլ է սկսել

Քաղաքականություն
Nerses

«100 ամյակն առանց ռեժիմ»-ի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանն  այսօրվանից հացադուլ եւ ջրադուլ է սկսել: Նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառն այն է եղել, որ այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է նրա կալանքի ժամկետը:  Ներսես Պողոսյանը հայտարարել է նաեւ, որ հրաժարվում է բժշկական որեւէ օգնությունից: Դատարանը հաշվի չի առել 500 անձանց՝ այդ թվում հայտնի արվեստագետների, երաժիշտների,  պատմաբանների անձնական երաշխավորագրերը: Ներսես Պողոսյանը  մինչ այս մոտ մեկ ամիս հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով փոխել իր խափանման միջոցը՝  կիրառելով ստորագրություն կամ գրավ: Հացադուլն արդյունք չտվեց, փոխարենը առողջական խնդիրներ առաջ եկան: Արդեն 8 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանը մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար: