Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 220 կրակոց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman

Հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերն, առանց պատասխան գործողությունների դիմելու,  շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն