Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ արաբական ԶԼՄ-ների՝ Բաշար Ասադը կաթված է ստացել. Առավոտ

Քաղաքականություն
49705f79eaf5b131f013bd72d57bfa49

Լիբանանյան «Ալ-Մուսթակբալ» պարբերականը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն, ըստ «վստահելի աղբյուրների» Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գլխուղեղի կաթված է ստացել և այժմ գտնվում է հիվանդանոցում, գրում է Independent-ը: Նույնպիսի տեղեկություն հրապարակել է նաև լիբանանյան մեկ այլ թերթ՝ «Ալ-Դիյարը», որը, ի դեպ պաշտպանում է Ասադի վարչակարգին: Այսօր Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները: Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Ասադը «գերազանց առողջություն ունի և միանգամայն բնականոն կերպով կատարում է իր գործառույթները»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «սիրիացի ժողովուրդը իմունիտետ ունի նման ստերի նկատմամբ», և որ նման բամբասանքները միայն ծիծաղի տեղիք են տալիս: - Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով