Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին պետք է տեղ տրվի որևէ դաշինքում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zolyan

Նոր Սահմանադրությունը ծնելու է բազմաթիվ ճգնաժամեր, քանի որ այն եկել է ամրապնդելու գործող նախագահի դիրքերը: «Հայաստանում չկան կուսակցություններ, որոնք սպասարկում են ինչ-ինչ շահեր: Դա  տեսանք իշխանական կուսակցության օրինակով: Մի մադ, որ մեկ ամսվա կուսակցական է, դառնում է փոխնախագահ: Այն Սահմանադրությունը, որն ստեղծված է, բերում է պատերազմ բոլորի դեմ»,- ասում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Ընտրական օրենսգիրքը բերում է նրան, որ բակային ինչ-որ հեղինակություններ մրցելու են իրար դեմ. Սա հեռու է դասական քաղաքական պայքարի տրամաբանությունից: «Բնական է, որ Արաբկիրի խարոշիները կպայքարեն Դավիթաշենի խարոշիների դեմ: Սա մենք տեսել ենք մեկ էլ հինգերորդ դարում, երբ օրենքներ չէին գործում: Փաստորեն ընտրողների կամքը երկրորդական է դառնում»: Սուրեն Զոլյանը հիշեց նախորդ տարվա հուլիսին ապստամբություն բարձրացրածների կարգախոսները, երբ առաջնային էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը. «Սրանից ելնելով՝ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին էլ պիտի տեղ տրվի որևէ դաշինքում»: Հովիկ Աբրահամյանը եղել է ՀՀԿ շտաբի պետը, իսկ Սեյրան Օհանյանն ապահովել է բանակի «Այո»-ն: Այդ մարդիկ շատ բան ունեն պատմելու: Քաղաքագետը նկատի ունի, որ նախկին իշխանավորների ասելիքները կարող են հակաօրինական դարձնել նոր Սահմանադրության ընդունված լինելու հանգամանքը: Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձն ու ՀՀԿ-ի ներսում տիրող տարաձայնությունները որոշակիորեն կապված են իրար. «ՀՀԿ-ում նախորդներին փոխարինում են Սերժ Սարգսյանի բերած մարդիկ: Այն ժամանակ՝ 2015-ին ՀՀԿ-ն դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ, ԲՀԿ-ն էլ նրան չպաշտպանեց: Այժմ Ծառուկյանը կարող է կրկին բացել գիրքը: Հիշեք Մաուգլին՝ շնագայլերը հարձակվում են, երբ թիրախը թույլ է, և հետ են քաշվում, երբ ուժեղանում է»: Սուրեն Զոլյանը չի բացառում պայմանավորվածություն, որի հետևանքով Գագիկ Ծառուկյանն ու նրա հետ գործող ուժերը մեծամասնություն են կազմում: Հնարավոր է՝ պայմանավորվածություն չլինի, և Ծառուկյանին չհաջողվի մեծամասնություն կազմել: Քաղաքագետին զարմացնում է հանգամանքը, որ հենց Սեյրան Օհանյանը պետք է գլխավորի դաշինքը. «Նա բավականին համեստ մարդ է, և մինչև հիմա որևէ հրապարակային քաղաքական գործողության չի դիմել՝ երթ, հանրահավաք: Ստատուս գրելն ավելի շատ քաղաքական հայտ է, ոչ թե քաղաքականությամբ զբաղվել: Ես ավելի շատ Վարդան Օսկանյանին եմ տեսնում այդ դերում: Համախմբում կուսակցությունը կարծում եմ ինքը պետք է առաջնորդի դաշինքը, և ոչ թե այդ դերը տա ուրիշին»: Իշխող ուժը, ըստ քաղաքագետի, ուժեղ է ձեռքի տակ ոստիկանության ուժն ունենալով: «Դրանով ինքը կարող է սահմանել հսկողություն պատգամավորների վրա: Տեսեք՝ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել, գյուղապետերին կանչում են ոստիկանություն»։ Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ իշխանությունն ավելի է ուժեղանում, երբ բոլորը դուրս են գալիս բոլորի դեմ: