Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղահաբ ու կանեփանման զանգված՝ թթվասերի մեջ

Հասարակություն
1

Փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300»  գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն: 2 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին