Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ. «Միանում ենք «մայր գետին». Առավոտ

Քաղաքականություն
artur-levonyan

ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ Արթուր Լեւոնյանը  Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երկար ժամանակ առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կուսակցության ներսում քննարկումներ են եղել: Իսկ վարչության ընդլայնված նիստում ընդունված հայտարարության  իմաստն էլ հետեւյալն է. «ՀԺԱՄ կուսակցությունը բավականին երկար ժամանակ համագործակցային գործընթացի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ, այս պահին նշմարված է ընդհանուր քաղաքական դաշտը՝ ընտրություններին մասնակցող եւ չմասնակցող, արդեն իսկ կուսակցության տարածքային կազմակերպություններին տվել ենք հրահանգներ, որպեսզի լայն ընդգրկում ունենան հանրապետության տարբեր մարզերում ՀՀԿ-ի շտաբերի հետ համագործակցության ճանապարհով, քանի որ սկսած երկրի նախագահի առաջին առաջադրումից ՀԺԱՄ-ը եղել է նախագահի եւ Հանրապետական կուսակցության կողքին: Այժմ ՀԺԱՄ կուսակցության վարչությունը եւ քաղխորհուրդը եկել են այն եզրակացության, որ պետք է շարունակենք երկարամյա համագործակցության գործընթացը, եւ կյանքը ցույց կտա, թե ինչպիսի օգտակարության գործակցով կարող ենք մասնակցություն ունենալ»: Մեր դիտարկմանը՝ փաստորեն միանում են այսպես ասած՝ «մայր գետին», Արթուր Լեւոնյանը պատասխանեց. «Այո, միանում ենք մայր գետին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով