Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը լուծվել է

Հասարակություն
tlik

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը լուծվել է` հաշված ժամերի ընթացքում. այս մասին հայտնում է ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Այն մասին, որ գյուղում շուրջ 20 օր ջուր չի եղել,  Ջրային տնտեսությանպետական կոմիտեում որևէ ահազանգ չի ստացվել: Խնդրի վերաբերյալ Կոմիտենտեղեկացել է բացառապես մամուլի հրապարակումների միջոցով: Դրանից հետո հաշված ժամեր անց գյուղի ջրի հարցը լուծվել է: Կոմիտեի ջանքերով գյուղն արդեն նոր պոմպ ունի: Հաշվի առնելով այս դեպքը` Ջրային տնտեսության պետական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և պատկան մարմիններին Կոմիտեի իրավասության շրջանակներում կամայական հարցի առաջացման դեպքում ահազանգել ՋՏՊԿ` խնդրին հնարավորինս արագ արձագանքելու և համապարփակ լուծում տալու համար: