A
A
Մալազիայի և Ինդոնեզիայի հայերի համար Պատարագ է մատուցվել ռուս ուղղափառ եկեղեցում
Փետրվարի 4-ին Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշատակապետ եկեղեցում (Ռուս Ուղղափառ) առաջին անգամ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանի, Հոգևոր հովիվ Սինգապուրի, Մայանմարի և Բանգլադեշի, Նորին Սրբության ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում:
Պատարագին ներկա էին համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայ ազգի բարեկամներ, հայեր, ովքեր բնակվում են Մալազիայի Ջոհոր Բահրու շրջանում, ինչպես նաև Ինդոնեզիայում բնակվող հայեր։
