A
A
Խուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 09-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն, բուսական զանգված՝ 5.52 գրամ քաշով:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: