Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Արոնյանի կիսանդրին ստեղծվել է 2 օրում

Հասարակություն
aronyan-kis

Գերմանացի հայտնի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենն ստեղծել է ՀՀ շախմատի հավաքականի անդամ, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող Լևոն Արոնյանի կիսանդրին: «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին իր և Լևոնի անունից այսօր շնորհակալություն է հայտնել քանդակագործին աշխատանքի համար: Քանդակագործն իր հերթին նշել է, որ Արոնյանի հետ աշխատելը շատ հեշտ է եղել։ Աշխատանքներն ընթացել են Բեռլինում։ Քանդակն ստեղծվել է երկու օրվա ընթացքում: Այն բրոնզապատ կավից է:  Քանդակագործը ցանկություն է հայտնել այն տեսնել Հայաստանի շախմատի ակադեմիայում: Editor of 'Traveler' weekly Arianne Caoili, sculptor Bertrand Freiesleben and his manager-coordinator Christoph Hopel gave a press conference in Armenpress press club