Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուրին տեսանք. նա քնած էր, պահվում է առանձին հիվանդասենյակում. Ն. Փաշինյան

Հասարակություն
nikol-pashinyan

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է արել. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացանք Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։ Նրա հետ շփելու հնարավորություն չտրվեց՝ քննիչի սահմանած արգելքի պատճառով։ Այնուամենայնիվ Արթուրին տեսանք. նա քնած էր, պահվում է առանձին հիվանդասենյակում։ Առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան, որովհետև նա հրաժարվում է հետազոտվել։ Հիշեցնենք, որ առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին  թույլ չեն տվել տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «hաց բերող» Արթուր Սարգսյանի հետ: