Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Սաֆարյանի ցավերը գնալով ուժգնանում են. նրան բժիշկ չի այցելում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg-safaryan

Անազատության մեջ գտնվող՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մերժել է բուժօգնություն ցուցաբերել. «Ամենայն հավանականությամբ, բուժհաստատության տնօրինությունը, լավ իմանալով, որ Գևորգ Սաֆարյանն անհամատեղելի է իշխանության կողմից հովանավորվող այդ մարմինների հետ, համարել են, որ նման քաղբանտարկյալը բժշկական օգնության չպետք է ստանա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանի պաշտպան  Տիգրան Հայրապետյանը: Կալանավորումից երկու ամիս անց Գևորգ Սաֆարյանի ոտքի շրջանում ցավեր են սկսվել: Մարդու իրավունքների պաշտպանի հրահանգով՝ Սաֆարյանը զննվել է, նշանակվել է բուժում, որը, Տիգրան Հայրապետյանի խոսքով, չի կատարվել: Սաֆարյանի հարազատներն էլ որոշել են դիմել նեղ մասնագետի օգնությանը: «Դիմեցինք քրեակատարողական վարչությանը, քրեակատարողական վարչությունը թույլատրեց, ես անձամբ հանդիպեցի ՔԿՀ բժիշկի հետ, նա նույնպես թույլատրեց, բայց երբ արդեն բժիշկը պետք է այցելեր, պարզվեց, որ բժշկի վերադասը թույլ չի տվել»,- ասաց փաստաբանը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանը չցանկացավ խոսել տեսախցիկների առջև: Կադրից դուրս նա վստահեցրեց, որ անձնական որևէ նկատառում չեն ունեցել, պարզապես գոյություն ունի բժիշկին դիմելու ընթացակարգ, որին Գևորգ Սաֆարյանի հարազատները չեն հետևել. հիվանդանոցի տնօրինությունը որևէ դիմում-գրություն չի ստացել, ինչպես կարգն է սահմանում: «Եթե նման բան լիներ, բժիշկն ինքը հարազատներին կուղղորդեր տնօրենի մոտ: Չեմ կարծում, որ բժիշկը չէր հասկանում այդ նրբությունները»,-հակադարձեց Սաֆարյանի պաշտպանը: Նա հավելեց, որ առաջիկայում կփորձեն այլ մասնագետի դիմել, քանի որ Գևորգ Սաֆարյանի ցավերը գնալով ուժգնանում են: Մանրամասները՝ տեսանյութում