Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի մասին (տեսանյութ)
«Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չէ,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։-Հովիկ Աբրահամյանն ինքն է ասել, ձեր հարցերն իրեն ուղղեք»։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, վերջինս պատասխանեց. «Նախագահը մեր երկրի նախագահն է, դա իր մոտեցումն է, իր որոշումը»,-նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ իր թիմակիցներին հորդորել է՝ որևէ մեկի վրա ցեխ չշպրտել և չվիրավորել. այդպես միայն թույլ մարդն է վարվում։ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ փորձելու են քարոզարշավը լավ իրականացնել, որպեսզի ժողովրդի սերն ու համակրանքը վայելեն. «Ցանկացած մարդ կարող է գեղեցիկ ծրագիր գրել, բայց պետք է նայես էդ մարդու անցած ճանապարհը, արած գործը։ Ես զրոյից կայացած մարդ եմ, ամեն ինչ գիտեմ, տեսել եմ, արել եմ, հաղթել եմ»,- նշեց ԲՀԿ նախագահը՝ հավելելով, որ եկել են հաղթելու համար. «Բայց դա մեզանից չէ կախված, կախված է ժողովրդից։ Մենք ասել ենք՝ ինչ կարող ենք անել, մտածողը, ընտրողը դուք եք»։ Նշենք, որ այսօր «Ծառուկյան» դաշինքի կազմում համագործակցության հուշագիր են ստորագրել «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» եւ «Առաքելություն» կուսակցությունները: Արարողությանը ներկա էր նաև Հակոբ Հակոբյանը, որ լրագրողների հետ զրույցում ասաց, թե իշխանափոխություն իրենք չեն անելու, այլ ժողովուրդը՝ իր քվեարկության միջոցով։ Հարցին, թե պահանջելու՞ են Սերժ Սարգսյանի հրաժարականը հաղթանակի դեպքում, Հակոբյանն ասաց. «Նման պահանջ մենք չենք դրել՝ պետք է հեռանա Սերժ Սարգսյանը, թե ոչ։ Գնում ենք ընտրությունների, ներկայացնելու ենք մեր բոլոր ծրագրերը, որ ժողովուրդն իր հավանությունը տա»։ Հարցին՝ տեսնո՞ւմ է, արդյոք, Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը Ծառուկյան դաշինքում, պարոն Հակոբյանն ասաց՝ «ոչ, չեմ տեսնում»։ https://www.youtube.com/watch?v=TIo0Ltyor8E