«Թուրքիայից չստեր բերելը տնտեսություն չի» (տեսանյութ)
«ԵԼՔ» դաշինքը ԱԺ ընտրություններին մասնակցում է համակարգային փոփոխություններ իրականացնելու վճռականությամբ. «ԵԼՔ- ը ստատուս քվոն փոխելու է, իսկ դա այսօրվա Հայաստանն է , իր խնդիրներով ու պրոբլեմներով, օրինակ` անհամաչափ զարգացումը Երեւանի եւ մարզերի միջեւ, իրավական խնդիրները, դատական համակարգի բացակայությունը եւ այլն»,- ասում է «Ելք» դաշինքի անդամ Էդմոնդ Մարուքյանը: «Ելք»-ը, չնայած չի հրապարակել իր ծրագիրը, բայց արդեն իսկ տեղեկացնում են, ոչ թե խոսելու են տնտեսության վերականգնման, այլ տնտեսություն ստեղծելու մասին. «Մենք չունենք տնտեսություն, ուրիշ բառ է պետք մտածել: Թուրքիայից չստեր բերելը ու նախկին արտադրամասում վաճառելը՝ տնտեսություն չի, դա տնտեսության բացակայություն է»,- նշում է «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: Տարիներ շարունակ իշխանությունների պնդումները, թե մեր տնտեսության վիճակը լավ չէ, քանի որ մենք չունենք ծով, նավթ կամ, որ կիսապատերազմական վիճակում ենք՝ «ԵԼՔ» դաշինքը չի ընդունում: Իսկ Ղարաբաղյան կարգավորման հարցում դաշինքը ունի կոնկրետ դիրքորոշում։ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց դիրքորոշումը մեզ ձեռք չի տալիս, եթե լինի տարածքներ՝ կարգավիճակի դիմաց , ապա կարող ենք նստել բանակցել»,- ասում է «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում