Անցյալ տարի ռեկորդային է եղել «Գրին Քարտ»-ին դիմողների թիվը (տեսանյութ)
Որոշ կուսակցություններ ու քաղաքական գործիչներ ուզում են հայտվել ԱԺ-ում ցանկացած ձևով. այս եզրակացությանն է եկել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հետևելով քաղաքական գործընթացներին. «Տպավորություն է, որ տրոլեբուսը գնում է դեպի իշխանություն, ու ով հասնի, թռնում է մեջը ու խցկվում։ Գնում են այնտեղ միայն ոչինչ չանելու համար, հիմա էլ խորհրդարանում այդ ոչինչ չանողների մեծ խումբ կա, անգամ միկրոֆոնը միացնելու ձևը չգիտեն։ Հիմա նրանց թիվը կշատանա մի քանի անգամ։ Ամբողջ քաղաքական դաշտը մեյմունությամբ է զբաղված։ Բոլորը մորեխի նման թռնում են այստեղից այնտեղ, որ հայտնվեն այդ աթոռներին»։ Արամ Մանուկյանի կարծիքով՝ գաղափարական մոտեցումներ չկան, բոլորը ասում են լավ է լինելու, բայց ինչպես՝ ոչ մեկը չգիտի.«Միակը, որ բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում, ՀԱԿ-ն է։ Մենք պետք է ամեն ինչ բացահայտենք, չնայած այն դաժան է, բայց չասելը կլինի դավաճանություն»։ Պարոն Մանուկյանի դիտարկումներով՝ վերջին 20 տարում 100.000 դպրոց է փակվել։ ՀՀ գյուղերի 10%-ն ունեն մինչև 5 աշակերտ։ Գյուղերը դատարվում են օրական։ Անցած տարի ռեկորդային է եղել «Գրին Քարտին» դիմողների թիվը և երկիրը ընդմիշտ լքողների թիվը. «Եթե այդպես շարունակվի, 20 տարի հետո առահասարակ աշակերտ չենք ունենալու»։ Արամ Մանուկյանը վստահ է, որ եթե իրենց խաղաղության ծրագրի վրա լավ աշխատեն, ապա լուրջ ձայներ կունենան ու նրանց կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ «Փող չենք ծախսելու, փող չենք բաժանելու, ժողովրդին էլ խորհուրդ եմ տալիս փող տվողին ձայն չտալ, որովհետև դա իրենցից գողացածի 1/1000 ն է»,- հավելեց Արամ Մանուկյանը։