Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ-ինչ ուժեր Սեյրան Օհանյանին կարող են վերբովկա անել» (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik-1

«Ռուսաստանի տնտեսության զարգացումը էական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»,-կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ կանխատեսումների՝ այս տարի ՌԴ տնտեսությունը կաճի 1,1 տոկոսով: «Բայց եթե Ռուսաստանն այսպիսի տեմպերով շարունակի, ապա ավելի բարձր ցուցանիշ կգրանցեն, և դա դրական կլինի Հայաստանի համար, քանի որ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը մնում է Ռուսաստանը, և դա անկախ ԵՏՄ-ից»: Գագիկ Մակարյանը նշեց, որ Հայաստանի ՀՆԱ-ն և տնտեսությունն ընդհանրապես կախված են տրանսֆերներից, որոնց 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: «Եթե Հայաստանի տնտեսությունը չհասցնի ավելի արագ զարգանալ, ապա արտագաղթը կավելանա, բայց դրա հետ մեկտեղ տրանսֆերները կաճեն»,-նշեց նա՝ հավելելով, որ տարածաշրջանում գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունի Հայաստանը՝ 18 տոկոս: Պարոն Մակարյանը հաշվել է՝ մեր երկրում գոնե երկու անգամ աղքատությունը կրճատելու համար անհրաժեշտ է ստեղծել 100 հազար աշխատատեղ, ինչը այս պահին այդքան էլ իրատեսական չէ:  Նա կոչ արեց կուսակցություններին իրենց ծրագրերում առավել իրատեսական գաղափարներ առաջ քաշել փոքր բիզնեսի զարգացման համար: Նա նաև անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ընդդիմության շարքերն անցնելուն՝ նշելով, թե նա չպետք է նման բան աներ. «Պաշտպանության ոլորտը պետական գաղտնիքներ պարունակող ոլորտ է, և այնտեղից դուրս գալով միանգամից ընդդիմության շարքերն անցնելը ես վտանգավոր եմ համարում: Ինչ-ինչ ուժեր նրան կարող են վերբովկա անել»,-ասաց Գագիկ Մակարյանը: Խոսելով Հայաստանում ներդրումների մասին՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ ներդրողներին այդքան չի հուզում մեր՝ կոնֆլիկտային երկիր լինելը, որքան իրենց ներդրումներից արագ եկամուտ ստանալը. «Երբեմն պետական այրերը խոսում են մինչև 20 տարվա ներդրումային ծրագրերի մասին, բայց ոչ մի ներդնող չի սպասելու այդքան»: Գագիկ Մակարյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի նախընտրական ծրագրին, որով նախատեսվում է բարձրացնել թոշակներն ու նվազագույն աշխատավարձը: Պարոն Մակարյանի խոսքով՝ այս պահին դա հնարավոր չէ, բայց իրատեսական է, եթե «հավաքենք կորած ռեսուրսները». «Ներկա բյուջեով այդպիսի ծրագիր հնարավոր չէ իրականացնել, բայց եթե էականորեն զարգացնենք տնտեսությունը, էականորեն կրճատենք ստվերը, մենք բյուջեում կարող ենք ունենալ ոչ թե 2,5 միլիարդ, այլ 3,5-4 միլիարդ»: