Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է խնդրենք խնայել դպրոցները»

Քաղաքականություն
levon-mkrtchyan

Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  այսօր բացատրել է, թե ինչու է շրջաբերական նամակով դիմել ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում: «Պետք է խնդրենք՝ բոլորը խնայեն մեր դպրոցները, հակառակ  պարագայում ընտրությունները լինում են հենց դասընթացների ժամանակ՝ ապրիլ ամիսն է, եւ ամենածանրաբեռնված շրջանն է: Թողնենք   ուսուցիչները իրենց պարտականությունը կատարեն, ծնողները հետեւեն իրենց երեխաներին, եւ դպրոցական ժամերը հստակ գնան: Հակառակ պարագայում ամենակարեւոր մի քանի ամիսները մենք կկորցնենք»,-  ասաց Կրթության եւ գիտության նախարարը: Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախարարությունում առայժմ դժգոհություն, ահազանգ չեն ստացել, սակայն փորձը հաշվի առնելով՝ կանխարգելիչ հայտարարություններ են անում.   «Գիտեք ռեյտինգային թեկնածուների թվաքանակի մեծ լինելը  ինքը կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածություն բերել դպրոցներին»: Ի դեպ, դաշնակցական նախարարը չհիշեց մի դեպք, երբ  դպրոցի տնօրեն անդամագրված լինի Դաշնակցությանը՝ պաշտոնից ելնելով: «Կուսակցություն պետք է գան գաղափարական համոզմունքով, ոչ թե կոնյուկտուրային նպատակներով: Հակառակ պարագայում կտեսնենք այն, ինչ միշտ ունենում ենք: Մի տարվա ընթացքում կուսակցությունը կարող է ունենալ տասնյակ հազարավոր անդամներ, մի երկու տարի հետո ունենա մի քանի հարյուր անդամ»,- եզրափակեց Կրթության եւ գիտության նախարարը: