ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում փորձ է արվում պահպանել դեռեւս 1975 թվականին ծնված «Ինչ, որտեղ, երբ» խաղն ու ավանդույթները: Խաղի թվով ութերորդ փառատոնը կազմակերպվեց հենց Գյումրիում: Փառատոնը, որը թվով ութերորդն էր, իր կազմով ներկայացուցչական էր, քանզի մասնակցում էին թիմեր ինչպես Գյումրուց ու հանրապետության այլ բնակավայրերից, այնպես էլ՝ Արցախից:
Այս միջոցառմանն առավել բարձր հեղինակություն եւ կարգավիճակ տալու համար կազմակերպիչները հրավիրել էին Ինտելեկտուալ ակումբների միջազգային ընկերակցության ներկայացուցիչ Սերգեյ Վիվատենկոյին. «Ես ուզում եմ ասել. շատ լավ է, որ Գյումրիում վեսկսել են «Ինչ, որտեղ, երբ»-ի անհատական փառատոնները: Ես շատ գոհ եմ խաղից, գոհ եմ արդյունքներից, առանձնապես դպրոցականների թիմից»:
Ի դեպ, Սերգեյ Վիվատենկոյի մասնակցությունը պաշտոնական կարգավիճակ կարող է տալ փառատոնին ու հնարավորություն՝ մասնակցելու տարածաշրջանային առաջնությունների, միջազգային փառատոների ու աշխարհի առաջնությունների: «Ամբողջ ընթացքում Գյումրու թիմերը եղել են լավագույն թիմերից: Նախկին խորհրդային միության տարածքում եղած կենտրոնները, եթե մենք հաշվենք, որ 5-ն են, այդ 5-ի մեջ մտնում է նաեւ Հայաստանը....մասնակցել են»,- ասում է «Խորանարդ» ՀԿ նախագահ Սեյրան Մարտիրոսյանը:
Փառատոնի արդյունքների ամփոփումից հետո փառատոնի հաղթող ճանաչվեց Երեւանի «Պերեզագրուզկա» թիմը: Կազմակերպիչները հավաստում են, որ այս փառատոններն ավանդույթի ուժ կստանան ու կկազմակերպվեն ամեն տարի: Որպես հավաստումն ասվածի, Սեյրան Մարտիրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 3-ին կանցկացվի եւս մեկ առաջնություն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց թիմերի մասնակցությամբ:
«Ցայգ» ՀԸ, Գյումրի