«Ամոթ է, որ տղամարդը խանդի տեսարան սարքի». Ալեքսան Պետրոսյան (տեսանյութ)
Արմավիրի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի համար հաղթանակն ինքնանպատակ չէ, եւ մարզի 240 հազար ընտրողներին նա չի պատրաստվում հիմա սկսել օգնել՝ իրեն ձայն տալու համար: «Հիմա գրավելու ժամանակը չէ, մինչեւ հիմա պետք է գրաված լինեին: Մենք մարդկանց տարվա ընթացքում ավելի շատ ենք օգնում, քան ընտրությունների ժամանակ: Դուք ուրիշ ձեւ եք նայում ընտրակաշառքին, ես՝ ուրիշ: Եթե մարդը մարդուն ամբողջ կյանքում օգնում է ու հենց հասնում է ընտրությունների ժամանակը, դա դառնում է ընտրակաշա՞ռք: Ուրեմն, ամբողջ տարին դու ընտրակաշառքո՞վ ես զբաղված, եթե մարդուն օգնում ես»,- զարմանում է ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Արմավիրից ՀՀԿ-ից առաջադրվել են նաեւ պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գևորգյանը, Հրանտ Գրիգորյանը և այլն: Ալեքսան Պետրոսյանը իր կուսակից մրցակիցների հետ ունի փոխհարգալից հարաբերություններ, եւ վստահեցնում է՝ իրենց ընտրատարածքում փող չի բաժանվում, չկան ներքին պայմանավորվածություններ, եւ ով էլ նրանցից պատգամավոր դառնա, մյուսները չեն խանդի. «Դե հա, հիմի, նախ ամոթ է, որ տղամարդը խանդի տեսարան սարքի, դա կնոջ հատկանիշներից է, իսկ եթե սարքեն, թող սարքեն, ես ինչ անեմ: Հարաբերությունների սրում ինչո՞ւ պետք է լինի. հիմա ես կանցնեմ, նա կանցնի, ես չեմ անցնի, նա կանցնի. դե հիմա կյանք է. դուք այնպես եք սարքում, որ ԱԺ-ն սրտի փոխանակման, ներարկման ինստիտուտ ոնց որ լինի, բա որ հանկարծ սիրտդ չդիմանա, բան... դե չի լինի՝ չի լինի»: Ավելին՝ տեսանյութով