Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք բնազդով ենք ժողովրդավար. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
oskanyan-3

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովին այսօր «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն իր ելությում հայտարարեց, որ ապրիլի 2-ին վճռվելու է հաջորդ տարիների մեր ապագան. «Իշխանափոխության հիմնախնդիրն այսօր օդում է: Հասարակությունը, որպեսզի ճիշտ կողմնորոշվի այս ընտրություններին, պետք է առաջնորդվի հետեւյալ չափորոշիչներով՝ գրանցված քաղաքական ուժերի նվիրումով, անկեղծությամբ, ազնվությամբ, նրա կարողությամբ՝ խնդիրներ լուծելու, նրանց ծրագրերի այժմեականությամբ ու տեսլականի ամբողջականությամբ: Մեր դաշինքը ամբողջությամբ այս չափորոշիչներն ապահովում են»: Նա նշեց, որ ՀՀ անկախությունից հետո ինքն ու Րաֆֆի Հովհանիսյանը թողել են ԱՄՆ-ում իրենց հանգիստ կյանքն ու եկել ՀՀ՝ իրենց կյանքը նվիրելու հայանպաստ գործին. «Որպես անհատ՝ ես իմ բազմաթիվ թերություններն ունեմ, սակայն երկու հարցում ես անթերի եմ համարում՝ նվիրում հայրենիքին եւ ազնիվ աշխատանք պետական համակարգում: Երբ ես աշխատել եմ առաջին եւ երկրորդ նախագահների ժամանակ, ես երբեք չեմ ծառայել մարդուն, այլ ծառայել եմ երկրին, ժողովրդին, հայրենիքին: Երբ ես ավարտել եմ իմ պաշտոնավարումը, ինձ բազմիցս առաջարկվել է բարձր պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից, որպեսզի ես իմ ներդրումն ունենամ քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի ու ընդդիմության ձեւավորմանը: Այդ օրերին ես եղել եմ քաղաքական մենաշնորհի վերացմանը, ինչպես նաեւ՝ մեր կառավարման համակարգում հակակշիռների հաստատմանը, ինձ համար պաշտոնն ու փողը արժեք չեն: Նույնն էլ արել են տարբեր ժամանակներում Րաֆֆի Հովհանիսյանն ու Սեյրան Օհանյանը»: Պետական համակարգում իր աշխատանքը նա կոչ արեց գնահատել միայն 3 հարթությունում՝ արտաքին քաղաքականություն, տնտեսական հարաբերություններ ու ՀՀ-Սփյուռք հարաբերություններ. «Ես եղել եմ կոմպլեմենտար քաղաքականության հեղինակը, դա 10 տարի մեծ արդյունավետությամբ ծառայել է ՀՀ շահերին: Մենք միշտ հարաճուն ներդրումներ ենք բերել ՀՀ: Ես եղել եմ երկքաղաքացիության իրավունքի ջատագովը: Իմ աշխատանքի շնորհիվ է, որ ՀՀ են եկել Էդուարդո Էռնեկյանը, Քըրք Քըրքոյանը եւ այլն: Մենք երեքով՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու ես, բնազդով ենք ժողովրդավար»: Ինչ վերաբերում է Արցախին, ապա, նրա խոսքերով, այն ինքնորոշվել է ու դա ճանաչվել է միջազգային հանրության կողմից. «Մենք դա արել ենք 2007թ., այսօր մեր խնդիրն է արդեն անցնենք ինքնորոշման փաստի ճանաչմանը, սակայն դա անելու համար մեզ պետք է, որ ունենանք հզոր բանակ՝ հանձինս պարոն Օհանյանի, ինչպես նաեւ՝ զարգացող տնտեսություն»: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Վարդան Օսկանյանի վստահեցմամբ՝ իրենք բերելու են նոր մտածողություն. «Սակայն սրա համար խիզախություն ու մտքի թռիչք է պետք: Ես վստահ եմ՝ եթե մենք դարձանք իշխանություն, ապա կարող ենք տարեկան մինչեւ երկու միլիարդի ներդրում բերել ՀՀ: Թող ոչ ոք չփորձի հակառակն ասել, համոզել: Մեր երկրի այս վիճակի հիմնական մեղավորները գործող իշխանություններն են, որոնք անգործության են մատնվել, չունեն տեսլական, նրանք ի վիճակի չեն անելու սա, նրանց միայն պաշտոն, փող ու ինքնահարստացումն է հետաքրքրում: Իսկ մեր այս դաշինքը գալիս է Հայկի տեսլականով՝ ՀՀ-ն որպես հայի վերջին հանգրվան դառնալու իղձով ու ցանկությամբ»: