A
A
Վիտալի Բալասանյանը չի բացառել լայնամասշտաբ պատերազմը. aysor.am
Aysor.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան, անդրադառնալով շփման գծում այս գիշեր իրավիճակին, ասել է. «Շփման գծին են մոտեցել հինգ տանկ, չորս БМП և հատուկ միջոցներ»։ Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը չի բացառել լայնամասշտաբ պատերազմը և ընդգծել է արցախյան կողմի՝ խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին։ «Ես համոզված եմ, որ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունն ու հայտարարությունները դրան են տանում։ Ադրբեջանը խաղաղ կարգավորման չի գնում», - ընդգծեց Վ. Բալասանյանը։ Ավելին՝ այստեղ