Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դ. Թրամփը հրաժարվել է մասնակցել լրագրողների ամենամյա ընդունելությանը

Քաղաքականություն
donald-traump-1024x731

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել Սպիտակ տանն անցկացվող Թղթակիցների ասոցացացիայի ամենամյա  ընթրիքին, որը նախատեսված է ապրիլի 29-ին: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես այս տարի ներկա չեմ գտնվի թղթակիցների ասոցացիայի ընթրիքին: Բոլորին ամենայն բարիք եւ հաճելի երեկո մաղթենք»,-գրել է Թրամփը: ԱՄՆ նախագահը որևէ կերպ չի բացատրել, թե ինչու չի մասնակցելու միջոցառմանը:  Սպիտակ տան Թղթակիցների ասոցիացիայի նախագահ Ջեֆ Մեյսոնը հայտարարել է, որ ընթրիքը տեղի կունենա անկախ այն բանից, նախագահը ներկա կլինի, թե՝ ոչ: Այս մասին տեղեկանում ենք -BBC-ից: