Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասարակությունը պատգամավորին տեսնում է որպես ասֆալտ անող» (տեսանյութ)

Քաղաքականություն
7c51d0cb1b31b5f41b233095cec635f8

Այս ընտրությունները նպաստելու են, որպեսզի մենք ունենանք ավելի քաղաքականացված հասարակություն,-ասում է հանրապետական Հովհաննես Սահակյանը. «Ցավոք սրտի, մեր ժողովրդի մի մասը պատգամավորին տեսնում է որպես աստֆալտ անող, տանիք սարքող»: Հետեւաբար քաղաքական ի՞նչ խնդիր է լուծում հանրապետականը, երբ հաջորդ Ազգային Ժողովում նույնպես ուզում է տեսնել պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանին: Պատասխանը պարզ է՝ նա ներկայացնում է կռված տղաներին. «Մենք պատերազմող երկիր ենք, մենք ԱԺ ենք, որտեղ պետք է լինեն էն մարդիկ, ովքեր Երկրապահի մեջ են»: Հանրապետականն առայժմ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու որեւէ պատճառ չի տեսնում. «Եվ վստահ եմ, հետագայում էլ չենք տեսնի»: Մեկ այլ հանրապետական՝ Գագիկ Մելիքյանն այդքան կտրական չէ՝ ցանկացած ընտրությունից հետո Ընտրական օրենսգիրքը վերանայելու կարիք է զգացվում. «Բոլոր քաղաքական ուժերը, ովքեր մասնակցել են ընտրական գործընթացներին, հանդես կգան իրենց առաջարկություններով, կարծում եմ առաջարկություններով հանդես կգան նաեւ միջազգային կազմակերպությունները»: Հայտնի է, որ ռեյտինգային ընտրակարգը հիմնականում ասպարեզ է մղել հանրապետական այն գործիչներին, որոնք ընտրակաշառքով են ուզում դառնալ պատգամավոր: Գագիկ Մելիքյանը սա չի հասկանում. «Սոցիալական վիճակը, որ գոյություն ունի մեր երկրում, աղքատության մակարդակը, հնարավոր է նաեւ, որ նմանատիպ ցանկություններ ունենան»: Ի դեպ, Գագիկ Մելիքյանն այն համոզման է, որ ռեյտինգային ընտրակարգ գոյություն չունի: Պարզապես ցուցակներից մեկում տվյալ ընտրատարածքում ներկայացված են մարդիկ. «Ցանկացած քվեարկության արդյունքով եթե տվյալ քաղաքական ուժը չի հավաքել անցողիկության շեմը հաղթահարելու անհրաժեշտ քվեները, ապա անկախ նրանից տվյալ քաղաքական ուժի կողմից տվյալ տարածքում ներկայացված թեկնածուն ինչպիսի ձայներ է հավաքել, ապա կարող է նա ընդհանրապես չընդգրկվել խորհրդարանում»: