Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդը չի մոռացել երանելի տարիները». Կոմկուսի շտաբը նիստ անցկացրեց

Քաղաքականություն
unnamed-14-5

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մի քանի օրից կհրապարակի իր նախընտրական ծրագիրը։ Կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբն այսօր հրավիրել էր իր առաջին նիստը, որտեղ քննարկվել են առաջիկա ծրագրերն ու քայլերը։ «Ա1+»-ի հետ զրույցում Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավը սկսելու են մարտի 5-ին՝ Իջևանից։ «Մեր կարգախոսն է՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»։ Բոլորիս քաջ հայտնի է, որ Հանրապետությունում սոցիալական ծանր վիճակ է՝ աղքատություն,  արտագաղթ, կոռուպցիա և այլն։ Այդ բոլորի պատճառը նաև այն է, որ մարդիկ չունեն աշխատանք։ Եթե գնանք Ազգային ժողով, մեր խնդիրը պետք է լինի մարդկանց աշխատանքով ապահովել, իսկ դրա համար պետք է զարկ տալ արդյունաբերությանը, տնտեսությանը»,-ասաց Սարգսյանը։ Նա հավելեց, որ օրեցօր շատանում է Կոմկուսի ընտրազանգվածը. «Որովհետև ժողովուրդը չի մոռացել այն երանելի տարիները։ Որքան էլ երիտասարդները մեզնում քիչ են, այնուամենայնիվ, ակաջալուր են իրենց ծնողների, ավագների խոսքերին»։