Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմկուսի ամենատարեց թեկնածուն 85 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 28 (տեսանյութ)

Քաղաքականություն
comunist

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով կմեկնարկի իր նախընտրական քարոզարշավը: «Օրեցօր մեր Կոմկուսի նկատմամբ վերաբերմունքը, ուշադրությունը փոխվում է, որովհետև ժողովուրդը չի մոռացել երանելի տարիները»,-ասում է ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Կոմկուսի նախընտրական կենտրոնական շտաբն իր առաջին նիստում որոշեց հետագա անելիքներն ու նախընտրական ծրագրի գլխավոր դրույթները: «Առաջին իսկ խնդիրը իշխանությունների և մեր, որ պետք է գանք Ազգային ժողով, պետք է լինի մարդկանց աշխատանքով ապահովելը, իսկ դրա համար պետք է զարկ տալ արդյունաբերությանը, տնտեսությանը»:  Եթե Կոմունիստական կուսակցությունը կրկին գա իշխանության, ապա խոստանում են՝ կրթությունն ու բուժօգնությունը կլինեն անվճար: Կուսակցության համամասնական ցուցակում ներկայացված 171 թեկնածուներից ամենատարեցն 85 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 28: Տաճատ Սարգսյանը համամիտ է, որ Կոմկուսում երիտասարդների պակաս կա, բայց դա ունի իր պատճառները: «Երիտասարդն ընտանիք է կազմում: Նա իր ընտանիքը պահելու կարիք  ունի, բայց քանի որ մենք այդ երիտասարդին չենք կարող ապահովել և ֆինանսապես, և աշխատանքով, դրա համար նա ստիպված գնում է: Ոչ թե մեր գաղափարախոսությունը չի ընդունում, այլ ժամանակավորապես նահանջ է ապրում՝ գնալով օլիգարխի մոտ, որպեսզի կարողանա իր գոյությունը պահպանել»,-նշում է Տաճատ Սարգսյանը: Ի դեպ, Կոմկուսն իր քարոզարշավը մեկնարկում է Իջևանից, որտեղից 1920 թվականին մուտք գործելով՝ 11-րդ կարմիր բանակը Հայաստանում հաստատեց խորհրդային կարգեր:   Մանրամասները՝ տեսանյութում