«Տարիներ շարունակ ընտրատարածքը համարվել է կոնկրետ անձինը» (տեսանյութ)
«Չարենցավանում կա առաջատար երկու ուժ՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատգամավոր Վարդան Այվազյանը, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված է հենց այստեղ: «Ուզենք, թե չուզենք, դա այդպես է: Հիմար կլինի ցանկացած քաղաքական գործիչ, որ դա հաշվի չառնի»,-ասաց պարոն Այվազյանը՝ հավելելով, որ իրենց նախնական հարցումները և ընտրողների հետ հանդիպումներն են նման ցուցանիշ արձանագրել: Ըստ այդ հարցումների՝ շանսեր ունեն նաև Դաշնակցությունն ու «Ազատ Դեմոկրատները»: Պատգամավորը բնական է համարում, որ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների միջև խժդժություններ են լինում. «Տարիներ շարունակ այդ ընտրատարածքը համարվել է կոնկրետ անձինը, իսկ հիմա չորս ընտրատարածք միավորվել են, բնական է, որ ամեն մեկն ուզում է առաջատար լինել»: