Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլյան դեպքերի ժամանակ ռազմական տեխնիկան անորակ խառնուրդի պատճառով չի աշխատել. վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
karen

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով վարչապետ Կարեն Կարապետյանին, մեջբերեց նրա հարցազրույցներից հատվածներ, երբ վարչապետն  ասել է, որ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել ՀՀ: Նա ներկայացրեց մի փաստ կոնկրետ ընկերության  վերաբերյալ, որը մեկ ամիս է՝ 460 տոննա կերոսին չի կարողանում մաքսազերծել: «Ես այնպես հասկացա, որ այս հարթակից ավելի լավ է չհեռանամ»,- ամբիոնին մոտենալով՝ ծիծաղելով ասաց վարչապետն՝ ավելացնելով. «Ես իմ հայտարարությանը տեր եմ ու ձեր հայտարարությունը տեղ է հասել՝ իմ օգնականը զբաղվում է: Եվ, իսկապես, այստեղ խնդիր կա՝ ներմուծվող ապարանքը կերասին չէ, այլ վառարանային վառելիք: Այդպիսի սպառում ՀՀ-ում այս պահին կասկածում եմ, որ ունենք, մինչդեռ նման ներկրման արդյունքում կունենանք անորակ վառելիք, երբ այն խառնվի կերոսինի հետ: Այս ապրանքի ներկրման առումով, այո, կա քաշքշուկ, դուք ճիշտ եք»: Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ասելով, որ ունի մի փաստաթուղթ, որ ներկրվող ապրանքը կերոսին է. «Գնացել եմ, փորձագիտական մարմնի հետ խոսել եմ, ու նրանք հաստատել են: Եթե անգամ դա վառարանային վառելիք է, այն ներկրելու որեւէ արգելք չկա օրենքով: Ինչ վերաբերում է կերոսինի ու վառարանային վառելիքի խառնելուն, ապա դա այն նույն տրամաբանությունն է, որ դանակի ներկրումը արգելենք, քանի որ դրանով կարող են մարդ սպանել: Այս ալեգորիան հիշեցնում է հայտնի այն գործը, որ բոլոր կենդանիները հավասար են, իսկ որոշ կենդանիներ ավելի հավասար են...թեեւ ներմուծման ոլորտին կարող է սա ուղիղ վերաբերել»: Ի պատասխան Կարեն Կարապետյանը նշեց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մեր ռազմական տեխնիկան հենց այդ խառնուրդի պատճառով չէր աշխատում. «Ես նաեւ պնդում եմ, որ սահմանի վրա որեւիցե ապրանքի ներկրման սահմանափակում չունենք»: