Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը

Քաղաքականություն
35e25f5d13606ead5b6c862b49374abe

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի ս/թ մարտի 1-ի հայտարարությունը. «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը : Այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սույն թվականի փետրվարի 27-28-ը ՀՀ Նախագահի՝ Բրյուսել կատարած այցի առիթով : ՀՀ Նախագահի մարտի 8-9-ը Ֆրանսիա  կատարելիք պաշտոնական այցից  մի քանի օր առաջ կնքված սույն համաձայնագիրը պատասխանում է ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ 2014 թվականի մայիսին Հայաստանում Ֆրանսիայի Նախագահի արած կոչին : Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի խորացնել ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունը  ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավական պետության նկատմամբ ունեցած մեր ընդհանուր համակրության շուրջ: Այն դյուրին կդարձնի համագործակցության  զարգացումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում, նպաստավոր նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և ներդրումների համար, դրանով իսկ ապահովելով ֆրանսիական և եվրոպական աշխարհագրական նշումների պաշտպանությունը»: