Ակցիա՝ ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի (տեսանյութ)
Արդեն չորրորդ օրն է մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում «Հաց բերողին» աջակցելու նպատակով նստացույց են կազմակերպել: Այսօր նախատեսված երթն այդպես էլ չկայացավ, քանի որ հրապարակը բազմամարդ չէր: Չնայած ցրտին, երիտասարդ ակտիվիստները կրկին պատրաստվում են գիշերել հրապարակում: Նստացույցի մասնակիցները պնդում են, որ իրավապահ մարմինների կողմից ճնշումներ կան. «Հետևում են մեզ և մեր ընկերներին, մի անգամ եկան և մեր տվյալները վերցրին ու սկսեցին ճնշումներ գործադրել, օրինակ՝ մեկին կանչել էին բաժին ու ասել, որ ծնողներին կազատեն աշխատանքից»,- ասում են ակտիվիստները: «Հիմա պետք է գիտացել, թե ինչու են այս երիտասարդները նստացույց անում, գիտակցել, թե ովքեր են Սասնա Ծռերը, գիտակցել, թե ով է Արթուրը, լրատվամիջոցները լռում են, ճիշտ կերպով չի հաղորդվում այն, ինչ կատարվում է երկրի ներսում»,- նշում է մասնակիցներից մեկը: https://www.youtube.com/watch?v=oPvJMiK6Z1E