Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրական օրացույց»՝ մարտի 3-ից. «Ա1+»-ի նոր նախագիծը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
yntrakan

2017թ ԱԺ ընտրություններից 30  օր առաջ թերթենք խորհրդարանական  նախորդ ընտրությունների էջերը։   «Ա1+»-ն առաջարկում է բացառիկ հնարավորություն՝   վերհիշել 1995թ. 1999թ, 2003թ. 2007 թ եւ 2012թ նախընտրական, ընտրական եւ հետընտրական էջերը    «Ընտրական օրացույց»-ի  միջոցով։   Մարտի 3-ից սկսած 33 օրագիր՝  նախորդ ընտրությունների վերաբերյալ։ Ովքե՞ր էին հիմնական խաղացողները, ինչպե՞ս էին քարոշարշավ իրականացնում, ովքե՞ր են խախտումներ իրականացնողները, եւ ընդհանրապես՝  ինչպիսին էր ընտրական մթնոլորտը։ Նախկին եւ ներկա դեմքերը՝ անցյալի եւ ներկայի խաչմերուկում։ «Ա1+»-ն առաջարկում է՝   վերհիշել, քննարկել եւ համեմատել։   Մարտի 3-ից սկսած «Ընտրական օրացույց» , որը կարող եք դիտել «Ա1+»-ի կայքում եւ «Արմնյուզ» ՀԸ «Այբ-ֆե+» հաղորդաշարի ժամանակ՝ ժամը 21.00-ին։