Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կռունկի վրա գտնվող քաղաքացին իջավ. նա ֆինանսական խնդիրներ ունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ain-kran

17. 10 Ֆինանսական խնդիրների պատճառով ինքնասպանության փորձի դիմած Մանուկ Միսակյանն ի վերջո իջավ կռունկից։ Նրան տուն ուղեկցեցին ընկերները։ 16. 38 Ինքնասպանության փորձ կատարող Մանուկ Միսակյանը ընկերոջ միջոցով փոխանցել է, որ 1 ժամ ժամանակ է տալիս համապատասխան մարմիններին՝ օգնել իր համար բանկից վարկ ձևակերպելու հարցում։ Գումարի չափը հստակ չի նշվում. ըստ լուրերի՝ նրան անհրաժեշտ է մինչև 3 միլիոն դրամ։ Հայտնի է դարձել, որ Մանուկ Միսակյանն ազատամարտիկ է, մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին։ ain1 16.15  Այս պահին կռունկի վրա՝ քաղաքացու մոտ են ԱԻՆ փրկարար աշխատակիցը, հոգեբանը և ընկերներից մեկը։ Ինքնասպանության փորձ կատարողը 58- ամյա Մանուկ Միսակյանն է։ Նրա կինը փոխանցել է, որ ֆինանսական խնդիրներ ունի, փորձել է  վարկ վերցնել, սակայն բանկերը մերժել են։ Նա կարծում է, որ այս քայլին դիմելու պատճառը հենց դա է։ ain 13.00. ԱԻՆ-ը հայտնում է, որ Մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: