Գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ապրիլյան պատերազմի օրերին անորակ վառելիքի առկայության մասին, Սեյրան Օհանյանն իր դեմ ուղղված քայլ չի համարում. «Որովհետև իմ գործունեության ընթացքում համապատասխան վերահսկող մարմինները ստուգումներ են իրականացրել՝ սկսած պետական մարմիններից՝ վերջացրած նաև գլխավոր ռազմական տեսչությունը և այլ վերահսկողական մարմիններ»։
Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն այսօր «Եռաբլուր» էր այցելել։ Նա նաև նշեց, որ իրենք փորձում են ձևավորել համապատասխան կառավարման համակարգ. «Սա նշանակում է, որ իրականում մենք գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն»։
[caption id="attachment_1525339" align="alignnone" width="700"]
Members of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance within the framework of the pre-election campaign paid a visit to 'Yerablur' Military Pantheon[/caption]
Մանրամասները՝ տեսանյութում