«Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ամենաինտելեկտուալն է». ծրագիրը պաշտոնապես հրապարակվեց (տեսանյութ)
ՀԱԿ-ն այսօր պաշտոնապես ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված Լեւոն Զուրաբյաը նշեց` սա սովորական նախընտրական ծրագիր չէ, սա ճշմարտությունը ժողովրդին ասելու ծրագիր է.
«Տարիներ շարունակ իշխանությունները մատուցել են մի պրոպագանդա, թե ղարաբաղյան հարցը լուծված է։ Մեր քարոզարշավի նպատակը ոչ թե ժողովրդի մոտ միավորներ ձեռք բերելն է, այլ ճշմարտությունը տեղ հասցնելը։ Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու ծրագրով։ ՀՀ-ն պետք է վերածել լրիվ ուրիշ տիպի պետության։ Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ, դուրս գանք շրջափակումից, լուծենք ղարաբաղյան հակամարտությունը»։
Դաշինքի 2-րդ համարը, ՀԺՀ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր խոսքում նշեց, որ մեր երկրի հիմնական նպատակներից է անվտանգության ապահովումը, տնտեսական, սոցիակական բարգավաճման համար նպաստավոր պայմանների ապահովումը, իսկ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում Արցախը պետք է լիիրավ կողմ լինի։ Արդբեջանը պետք է հասկանա, որ ռազմական ճանապարհով հնարավոր չէ հարցի լուծում։ Երկրի ծանր վիճակը չի կարելի պայմանավորել Արցախի խնդրով, այլ որ մարդկանց մի խումբ յուրացրել է իշխանությունը ու կեղեքում է ժողովրդին։ Թալանաված միջոցները պետք է վերադարձնել բյուջե, հիմնել սոցիալական արդարություն։ Արցախի խնդրի հետ զուգահեռ պետք է լուծենք մեր ներքին խնդիրները»:
ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված Արամ Մանուկյանն իր հերթին ավելացրեց, որ իրենց դաշինքն ամենաինտելեկտուալն է.
«Նույն տրամաբանությամբ էլ մեր ծրագրում ամենածավալունը գիտություն, կրթություն բաժինն է, որը շատ հավակնոտ է։ Մեր երկրի հիմքը կրթությունն է։ Մեր դպրոցները տարեց տարի պակասում են, ուսուցումը սխալ սկզբունքով է իրականացվում. պետք է ֆինանսավորվի ոչ թե դպրոցը, այլ աշակերտը։ Ուսանողը պետք է իր գիտելիքների հիման վրա կրեդիտավորվի, գիտելիքների հիման վրա լինեն բուհերում անվճար տեղերը։ Կրթական օջախները պետք է զերծ մնան քաղաքականությունից:
Ինչ վերաբերում է մշակույթին, ապա ըստ նրա, պետք է պետական ճնշումները հանել, տարատեսակ կոչումները վերացնել, ազատ ստեղծագործող քաղաքացի ունենալ, որը պաշտպանվի ոչ թե պետության կողմից, այլ օրենքով։ Մեր ծրագրի հիմքում է նաև մշակութային արժեքների պահպանումը»:
Դաշինքի անդամ, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Վլադիմիր Կարապետյանը խոսեց շնորհապետությունից` մերիտոկրատիայից` մարդու արժանիքների վրա կռուցված պետությունից.«Այս ուղերձն է, որ տարիներ առաջ ինձ բերեց Ազատության հրապարակ ու միացրեց համաժողովրդական շարժմանը։ Մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի հանար պետք են օրենսդրական մի շարք միջոցառումներ իրականացնել։ Մեր հաղթանակի պարագայում կանցկացնենք նախ սահմանադրական նոր հանրաքվե, իսկ 2018թ. նախագահի ընտրություններ»:
Դաշինքի անդամ, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված եւս մեկ թեկնածու, Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր կողմից առաջարկում է ծրագիր` ինտերնետ փաթեթների հայերեն թարգմանության, ՀՆԱ-ի մեկ տոկոսը բիզնեսի, մասնավորապես վենչուրային կապիտալին ուղղել, որ ինովացիոն տեխնոլոգիաների աճի խնդիրը լուծվի։ Բացի այդ, նա առաջարկում է ածխաջրածնային էներգիայից աստիճանաբար հրաժարվել, սկսել կիրառել այլընտրանքային էներգետիկա, հատկապես արեւային էներգիա, որի համար կիրառել վարկավորում.«Առաջարկում եմ ոչ միայն կոռուպցիան անվանել փչացած, այլ կոռուպցիոներներին անվանել փչացած»:
[caption id="attachment_1525335" align="alignnone" width="700"]
Armenian National Congress presented its pre-election program at the ANC Office in Yerevan[/caption]
[caption id="attachment_1525330" align="alignnone" width="700"]
Armenian National Congress presented its pre-election program at the ANC Office in Yerevan[/caption]
[caption id="attachment_1525331" align="alignnone" width="700"]
Armenian National Congress presented its pre-election program at the ANC Office in Yerevan[/caption]
[caption id="attachment_1525332" align="alignnone" width="700"]
Armenian National Congress presented its pre-election program at the ANC Office in Yerevan[/caption]