Բռնության դեպքերին կոշտ արձագանքի հույս ունի (տեսանյութ)
Նախընտրական շրջանում արձանագրվող ծեծուջարդի և կռիվների դեպքերը ինչպես կազդեն քարոզարշավի վրա. «Այդ դեպքերից յուրաքանչյուրը պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դառնա և ամենակոշտ արձագանքի արժանանա»,- ասում է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա հույս ու ակնկալիք ունի, որ այս ընտրությունները դառնալու են անկյունաքարային մեր պետականության համար. «Ուզում եմ, որ այդ դեպքերին կոշտ արձագանք տրվի։ Ուզում եմ հավաստիացնել, որ դա իշխանություններին ձեռնտու չի»։ Իսկ ի՞նչ մշակույթի կրողներ են այն ՀՀԿ-ականները, ովքեր այս փուլում դիմում են բռնությունների։ Պատասխանում է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը. «Մենք գալիս ենք նաև փոխելու այս մշակույթը, որովհետև ցանկացած կուսակցություն մեր հասարակության հայելին է և արտահայտչամիջոցն է»։ Մանրամասները՝ տեսանյութում