Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«էրեխեքի արև նոր եմ լսում». Մանվել Գրիգորյանը կրակոցներից տեղյակ չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
manvel

ԵԿՄ Նախագահ Մանվել Գրիգորյանը 2016-ի ապրիլի 2-ից Արցախում է եղել և վառելիքի պատճառով չաշխատած տեխիկա չի տեսել. «Վարչապետ ա, կարա հայտարարի, կարա էլ չհայտարարի։ Սենց մի խոսք կա, ասեմ, բայց ուրիշի հետ չկապեք՝ արջը մեծ գազան, ինչ ուզի կանի»։ Իսկ ինչու են պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուները կրակոցների անցել, հարցին Մանվել Գրիգորյանը պատասխանում է. «Իյաա, սալյուտ ե՞ն կրակել։ Որտեղ են կրակել, էրեխեքի արև նոր եմ լսում»։ Իսկ ինչու են սկանդալային միջադեպերը հիմնականում ՀՀԿ-ականների մասնակցությամբ լինում. «ՀՀԿ-ականների կարողներն ավելի շատ ա, քան ուրիշներին»։ Դրա մասին խոսելու փոխարենը գեներալը խորհուրդ է տալիս լրագրողներին. «Մեկ-երկուսի պատճառով մնացածին մի վարկաբեկեք»։ Մանվել Գրիգորյանն այս անգամ Ազգային ժողով կգնա ՀՀԿ-ի համամասնական ցուցակով։ Իսկ դա նշանակում է, որ նա հնարավորություն չունի որպես ռեյտինգային թեկնածու իր կուսակցությանը հավելյալ ձայներ բերելու։ Մանրամասները՝ տեսանյութում